Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/35. Փավստոս Բուզանդ, Արմեն Գրիգորյան, Հայոց պատմություն և կախարդական հեքիաթ

«Նոր գիրք»-2/35. Փավստոս Բուզանդ, Արմեն Գրիգորյան, Հայոց պատմություն և 
կախարդական հեքիաթ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Փավստոս Բուզանդ, «Հայոց պատմություն»


«Էդիթ Պրինտ»-ի «Իմ գրադարանը» մատենաշարի գիրքը ներկայացնում է Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության» Ստ. Մալխասյանի աշխարհաբար թարգմանությունը` համաձայն 1987 թվականի հրատարակության տեքստի: Կատարվել են մասնակի փոփոխություններ` թարգմանությունը համապատասխանեցնելով ժամանակակից ուղղագրական կանոններին և քերականական նորմերին:

Մանկապատանեկան գրականություն

Արմեն Գրիգորյան, «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը»  

    

Արմեն Գրիգորյանի «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» յուրահատուկ հեքիաթ է` նկարազարդումներով լի: Նկարիչ` Աշոտ Գրիգորյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]