Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ձեր մասնակցությամբ է գրվում հայրենիքի ու ժողովրդի պատմությունը. ԱԺ նախագահը շնորհավորել է ուսուցիչներին

Ձեր մասնակցությամբ է գրվում հայրենիքի ու ժողովրդի պատմությունը. ԱԺ նախագահը 
շնորհավորել է ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Այն հիշեցում չէ որեւէ մասնագիտության կամ աշխատանքի մասին, որովհետեւ ոչ թե սոսկ մասնագիտական, այլ էությամբ համամարդկային տոն է: Այն պետական տոնացույցի անդրադարձն է մարդկային մի տեսակի, ով ոչ թե աշխատում է դպրոցում, այլեւ ինքն էլ դպրոց է, ով ոչ միայն դասավանդում է, այլ նաեւ դաստիարակում, ոչ միայն կրթում է ու գիտելիք տալիս, այլեւ տարիներ շարունակ ուրվագծում կյանքի ճանապարհային այն քարտեզը, որը դառնում է առաջին հիմնավոր ուղեցույցը մեր կյանքում: 

Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր մասնակցությամբ է գրվում հայրենիքի ու ժողովրդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր անհատի կյանքի պատմությունը: Դուք ձեւավորում եք թե՛ հաղթանակի ակունքը, թե՛ նրա արդյունքը, սովորեցնում երկիր սիրել ու պետություն կառուցել, քաղաքացի դառնալ ու զինվոր լինել, դպրոցը որպես տուն ընկալել, ընտանիքը՝ որպես հայրենիք եւ նվիրվել ու սիրել նրանց հավասարապես, պաշտպանել ու պահպանել նույն անկեղծությամբ: Այդ դասերի շնորհիվ հարատեւում է մեր ժողովուրդը, շարունակվում մեր երկրի չընդհատվող ընթացքը դեպի ավելի բարեկեցիկ ապագա, որի ե՛ւ հիմքը, ե՛ւ պատերը, ե՛ւ տանիքը կրկին կառուցվում են ձեր անմիջական մասնակցությամբ:

Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]