Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծամորում բացվել է համալրված ցուցադրությունը

Մեծամորում բացվել է համալրված ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է  համալրված ցուցադրություն,  որում  ներկայացվել են Մեծամորի հնավայրում  1960-ականներից  մինչեւ 2014  թվականը իրականացված  պեղումների  արդյունքում  հայտնաբերված  գտածոները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արգելոց-թանգարանի ֆոնդերում  ներկայում  28. 000 ցուցանմուշ  կա,  որից  ցուցադրվում  է  18.000-ը: Ցուցադրության  բացմանը ներկան են  գտնվել հոկտեմբերի 2-ին մեկնարկած երկօրյա՝ «Մեծամորի կեսդարյա պեղումների տարեգրություն»  միջազգային գիտաժողովի  մասնակիցները, հյուրեր:

Ներկայացնելով Մեծամորի հնավայրի տարեգրությունը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Աշոտ Փիլիպոսյանը շեշտեց Մեծամորի նվիրյալներ՝ հնագետներ՝ Էմմա Խանզադյանի և Կորյուն Մկրտչյանի, ինչպես  նաև աստղագետ Էլմա Պարսամյանի ավանդը:  

«Նրանց կատարած անգնահատելի աշխատանքին լավագույն վերաբերմունքը համալրված ցուցադրության բացումն է: Մենք պարտավոր ենք հիշել այն հսկայական ներդրումը, որ արել են  մեր նվիրյալները: Արգելոց-թանգարանն իր հիմանդրման օրվանից բազմաթիվ վարիչներ է ունեցել և նրանցից յուրաքանչյուրը էլ իր ավանդն է ներդրել թանգարանի ստեղծման ու զարգացման գործում», -ասաց Ա.Փիլիպոսյանը:

Ցավոք  է. Խանզադյանը և Կ.Մկրտչայնն այսօր մեզ հետ չեն: Իսկ ցուցադրության բացմանը ներկա  Էլմա  Պարսամյանը հուզմունքով  նշեց, որ իր համար մեծ ուրախություն է ներկա գտնվել միջոցառմանը, որը կարծես նոր շունչ է հաղորդում Մեծամորին:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ տնօրենի`մասնաճյուղերի  գործունեության համակարգման և տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանը, հրապարակեց  ՀՀ  մշակույթի  նախարարի  հրամանը՝  Կորյուն  Մկրտչյանի որդիներին՝  Հակոբ Մկրտչյանին  և  Վահրամ  Մկրտչյանին  Գրիգոր Նարեկացի մեդալով  պարգևատրելու մասին: Վերջինները  թեպետ Հայաստանում չեն ապրում, սակայն նրանց կապը հատկապես Մեծամորի  հետ  պահպանվում է՝ բարերարության  տեսքով: Մեդալները հանձնվեցին Կ. Մկրտչյանի  կնոջը՝  Արփենիկ Մկրտչյանին:

Ազգային մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով պարգևատրվեց  արգելոց-թանգարանի նախկին վարիչ Ազատ Հարությունյանը: 

Ցուցադրությունը  դիտելուց  հետո,  մասնակցիների համար էքկուրս կազմակերպվեց  պեղավայրի տարածքով: Հայ-լեհական արշավախմբի համաղեկավար Աշոտ Փիլիպոսյանը ներկայացրեց վերջին երեք տարիներին իրականացված աշխատանքներըը:       

 








Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]