1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բորդյուժա. Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից մեզ համար անընդունելի է

Բորդյուժա. Խաղաղ բնակչության ռմբակոծումը Ադրբեջանի կողմից մեզ համար անընդունելի է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են», - հայտարարեց Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ ընդգծեց, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ի խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարեւան երկրի` Ադրբեջանի վրա որեւէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, եւ իրավիճակն ավելի չսրվի:

Նրա խոսքով, ներկայում Իրաքում, Սիրիայում եւ աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ եւս մեկ «թեժ կետ» առաջանա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]