Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանը

Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Հովհաննես Զանազանյանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է հայկական ֆուտբոլի լեգենդ, «Արարատ 73»-ի ավագ Հովհաննես Զանազանյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց Զանազանյանի խաղընկեր, «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանը: Զանազանյանը 68 տարեկան էր: «Մենք գիտեինք, որ հիվանդ էր, բայց Զանազանյանը դեռ կարող էր ապրել»,-ասաց Ղազարյանը:

Ծնվել է 1946 թվականին: ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում 1966 թվականից: 1971 թվականին ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: Մյունխեն 20-րդ խաղերի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971-ին եւ 1973-ին ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Հանդես է եկել ԽՍՀՄ եւ Օլիմպիական հավաքականներում: Պարգեւարտվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատվոգրով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]