Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող վարժանքներին հետևել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող վարժանքներին հետևել է ՀԱՊԿ 
գլխավոր քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության ընթացքում անցկացված համատեղ վարժանքներին և ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի  գործողություններին հոկտեմբերի 3-ին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Դենիս  Տիխոմիրովը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի համատեղ մարզումների ընթացքում անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման,  հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, խաղաղապահ ռազմավարական կարողությունների զարգացման գործնական պարապմունքներ:

«Բաղրամյան» զորավարժարանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ընդգծելով զորավարժությունների անցկացման կարևորությունը, նշել է. « Աշխարհի մի շարք «թեժ կետերում» իրավիճակն ակնհայտորեն լարված է, և անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի կիրառումը:  ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի գործնական հմտությունների զարգացումը միտված է հնարավոր խաղաղապահ գործողությունների նախապատրաստմանը: ՀԱՊԿ-ն պետք է մշտապես պատրաստ խաղաղապահ ուժերի կիրառմանը»: 

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ. դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 30-ին: Ընդհանուր առմամբ, զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]