Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

 «ԴիջիԹեք 2015»-ի փոքրիկ գյուտարարները 10-11-ամյա աշակերտներ են

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը «ԴիջիԹեք էքսպո 2015»-ին ներկայացել է դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանցիների պատրաստած ռոբոտով, որը տարբերում է կարմիր, կապույտ և դեղին գույնի փոքրիկ գնդակները ու դրանք կրակում համապատասխան ամանի մեջ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց 11-ամյա Նազելի Տեր-Պետրոսյանը, իրենք ռոբոտը պատրաստել են երկու օրում, օգտագործել են մեկ լուսային սենսոր, երեք շարժիչ: «Մենք ռոբոտը պատրաստել ենք այնպես, որ այն դեղին, կարմիր ու կապույտ գույները տարբերում է իրարից և դրանք գցում յուրաքանչյուրի համար նախատեսված ամանի մեջ: Առաջին շարժիչը պտտեցնում է ռոբոտը` ըստ նրա դիրքի, կարմիր գույնը սկզբնական դիրքն է, այն մնում է առջևում, կապույտ գույնի համար պտտվում է ձախ, իսկ դեղինի դեպքում` աջ: Լուսային սենսորը որոշում է գույնը, երկրորդ շարժիչը հրում է գնդակը, իսկ մյուսն օգնում է գնդակին ընկել ամանի մեջ: Ու այդպիսով ռոբոտն աշխատում է»,-սարքի աշխատանքը նկարագրեց 11-ամյա աշակերտուհին:

Նրա թիմակից 10-ամյա Սերգեյ Սանախչյանն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում կպատրաստեն ռոբոտ, որը կտեղադրվի հատուկ գծային սխեմայի վրա ու կշարժվի` ըստ այդ գծերի: Բացի այդ` պատրաստվում են ստեղծել ռուբիկ-կուբիկ հավաքող ռոբոտ:

«ԴիջիԹեք 2015»-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]