1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախագահ Սարգսյանն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես

 Նախագահ Սարգսյանն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 2-4-ն անցկացվող «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շրջել է ավանդական դարձած բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսի տաղավարներով, որտեղ մասնակից շուրջ 170 ընկերություններ ներկայացրել են իրենց նորարարական առաջարկները՝ հեռահաղորդակցության և ցանցային, համապարփակ ինժեներական, տեխնոլոգիական, ծրագրային, վեբ և այլ լուծումներն ու ծառայությունները: 11-րդ անգամ անցկացվող ԴիջիԹեքն այս տարի կրում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը: Տեղական և միջազգային շուկայում հաջողություններ գրանցած հայկական ընկերություններից բացի ցուցահանդեսին մասնակցում են մի շարք ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և Իրանից:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած առաջարկներին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]