Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Ընտանյոք հանդերձ». Հանրային հեռուստաընկերության եթերում նոր սիթքոմ կհայտնվի

«Ընտանյոք հանդերձ». Հանրային հեռուստաընկերության եթերում նոր սիթքոմ կհայտնվի

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության եթերում հոկտեմբերի 3-ին կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ընտանյոք հանդերձ» խորագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, ընտանեկան դիտման համար նախատեսված իրավիճակային այս կատակերգությունը Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 20:30-ին: Սիթքոմի ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը: «Ընտանյոք հանդերձ» կատակերգական սերիալը մեծ երևանյան ընտանիքի մասին է: Գլխավոր հերոսը` Դավիթ Սանայանը, մասնագիտությամբ ատամնաբույժ, ապրում է մոր` Աիդայի, եւ երկու քույրերի` Արփիի եւ փոքրիկ Նարեի հետ: Նույն բնակարանում են ապրում նաև Դավիթի մորաքույրը` Նազիկը եւ Նազիկի դուստրը` Իզաբելլան: Լինելով ընտանիքի միակ տղամարդը՝ Դավիթը մշտապես ընտանիքի անդամների ուշադրության կենտրոնում է: Դա այդքան էլ հեշտ գործ չէ, քանզի ընտանիքի իգական սեռի բոլոր ներկայացուցիչները յուրահատուկ բնավորության եւ հայացքների տեր մարդիկ են եւ ամեն կերպ ցանկանում են ամուսնացնել նրան: Հերոսների ներանձնային հարաբերությունների արդյունքում էլ ստեղծվում են հումորային, երբեմն նույնիսկ զավեշտալի իրավիճակներ:

Սիթքոմում նկարահանվել են Սամվել Թոփալյանը, Թամարա Պետրոսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Լալա Մնացականյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Տաթև Պողոսյանը, Սիրանուշ Լազյանը, Հարություն (Տոշ) Դադայանը, Գաբի Գալոյանը, Իրինա Դանիելյանը, Սուրեն Թումասյանը, Քրիստինա Զամինյանը, Տիգրան Գյուլումյանը, Վահագն Սիմոնյանը, Արա Դեղտրիկյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]