Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին

Հայաստանի Մ-19 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական 
մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կմարզվի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 8-ից 13-ը Էստոնիայում կկայանա Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-ին կմրցի Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի և հոկտեմբերի 13-ին՝ Էստոնիայի հավաքականների հետ: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից 6-ը կանցկացնի մարզական հավաք «Ռեժինե» հյուրանոցում՝ մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն Էստոնիա կմեկնի հոկտեմբերի 6-ին: Հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստների, որոնցից Էստոնիա մեկնելու համար կընտրվեն 18-ը.

Դարպասապահներ

Սուրեն Ալոյան «Բանանց»

Վարդան Վարդանյան «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)     

Պաշտպաններ

Հակոբ Համբարձումյան «Բանանց»       

Աղավարդ Պետրոսյան «Բանանց»        

Հակոբ Հակոբյան «Բանանց»        

Արմեն Միքայելյան «Փյունիկ»                

Մհեր Սաֆարյան «Շիրակ»

Գրիգոր Էմեքսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան) 

 Կիսապաշտպաններ

 Ստեփան Հարությունյան «Բանանց»        

Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»

Էմիլ Եղիազարյան «Բանանց» 

Արթուր Նադիրյան «Փյունիկ»

Արամ Կարապետյան «Փյունիկ»

Վարդան Սաֆարյան «Միկա»        

Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)

Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)

 Հարձակվողներ

 Էդգար Մովսիսյան «Բանանց»             

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]