Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Apple-ը «խելացի մատանի» արտոնագրելու հայտ Է ներկայացրել

Apple-ը «խելացի մատանի» արտոնագրելու հայտ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը  «խելացի մատանի» արտոնագրելու հայտ Է ներկայացրել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

Ենթադրվում Է, որ սարքը հանդերձված կլինի սենսորային պանելով կամ Էկրանով, որն սմարթֆոնի զուգակցմամբ կաշխատի «խելացի ժամացույցի» համանմանությամբ: Նաեւ մատանու մեջ  կարող Է ներսարվել միկրոֆոն՝ ձայնային հրահանգների համար: Բացի այդ, ենթադրվում Է, որ գաջեթը կկարողանա տիրոջ կողմից գրված տեքստը ճանաչել ձեռքի շարժումով, գրում Է The Verge-ն:

Հրատարակությունը նշում Է, որ այս սարքը Apple-ի հայտնագործությունը չԷ, շուկայում ներկայացված են այլ արտադրողների համանման գաջեթներ: Այդ սարքերը կարող են սմարթֆոնները վերահսկել Bluetooth տեխնոլոգիայի օգնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]