Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

YouTube-ն ԱՄՆ-ում կգործարկի առանց գովազդի վճարովի տարբերակը

YouTube-ն ԱՄՆ-ում կգործարկի առանց գովազդի վճարովի տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: YouTube-ը, որը պատկանում Է Google կորպորացիային, հոկտեմբերի վերջին ԱՄՆ-ում կարող Է գործարկել ծառայության վճարովի տարբերակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 1-ին գրել Է ֆրանսիական Les Echos թերթը՝ առանց նշելու տեղեկատվության աղբյուրը:

Այս շաբաթ ավելի վաղ «YouTube-ին վճարովի բաժանորդագրության» մասին հաղորդագրություններն ակտիվորեն տիրաժավորվում Էին ճյուղային ԶԼՄ-ների կողմից, բայց հնարավոր ժամկետները չԷին նշվում: Բաժանորդագրության արժեքը կարող Է կազմել ամսական 10 դոլար: Միաժամանակ կգործի տեսահոսթինգի անվճար տարբերակը:

Վճարովի ծառայության հիմնական տարբերություններից մեկը լինելու Է գովազդի բացակայությունը: Բացի այդ, բաժանորդագրվողները կկարողանան օգտվել Music Key ծառայությունից, որը նաեւ երաժշտության ֆոնային վերարտադրում եւ օֆլայն ռեժիմով տրեկներ ունկնդրելու հնարավորություն Է ապահովում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]