Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ՀՀ-ում կոռուպցիայի վերաբերյալ դեսպանի հայտարարությունը

  ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է ՀՀ-ում կոռուպցիայի վերաբերյալ դեսպանի 
հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ՀՀ-ում կոռուպցիայի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը աշխարհում Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն է: Այդ պայքարին մենք շատ լուրջ ենք մոտենում և այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Օբաման, այդ թվում՝ իր 2015 թվականի Ազգային անվտանգության հայեցակարգում, 2014 թվականի սեպտեմբերի 24-ի Բաց կառավարության գործընկերության ելույթում և շատ այլ առիթներով: Այս պայքարը կարող է հաղթական ավարտ ունենալ միայն մեր ընկերների՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ՀՀ կառավարության (ովքեր բազմիցս արտահայտել են իրենց հանձնառությունը այս գործին) հետ համատեղ աշխատանքի շնորհիվ»,-նշված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում: 

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում  հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: «Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճին, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել է Միլսը: Նա գործարարներին հորդորել էր չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]