1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԶԼՄ-ները հայտնել են 140 նիշի սահմանաքանակից Twitter-ի հրաժարման մասին

ԶԼՄ-ները հայտնել են 140 նիշի սահմանաքանակից Twitter-ի հրաժարման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Twitter-ն ստեղծում Է նոր պրոդուկտ, որը սոցիալական ցանցի օգտատերերին թույլ կտա հրապարակել 140 նիշից երկար թվիթներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 29-ին հաղորդել Է Re/code հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Թե ինչ տեսք կունենա նոր պրոդուկտը, չի նշվում, միայն հայտնի Է, որ այն թույլ կտա սոցցանցում հրապարակել ավելի մեծ ծավալով հաղորդագրություններ: Twitter-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Twitter միկրոբլոգների ծառայությունը, որը թույլ Է տալիս համառոտ տեքստերի փոխանակություն կատարել, գործարկվել Է 2006 թվականի հուլիսին, 140 նիշի սահմանափակումը վերջինիս հիմական բնութագրերից մեկն Էր: Նշանների չափազանց փոքր սահմանաքականի համար օգտատերերի գանգատների պատճառով օգոստոսի կեսերին Twitter-ը վերացրել Է անձական հաղորդագրություններում 140 նիշի սահմանափակումը:

Ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասնում Է 302 միլիոնի: Ընդհանուր առմամբ Twitter-ում գրանցված Է ավելի քան 500 միլիոն ակաունտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]