Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Նոր գիրք»-2/34. Գուրգեն Մահարի, Ինգեբորգ Բախման

«Նոր գիրք»-2/34. Գուրգեն Մահարի, Ինգեբորգ Բախման

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Գուրգեն Մահարի, Երկերի լիակատար ժողովածու


Հատորում ընդգրված է սուր վիճաբանությունների առիթ տված, ժամանակակիցների կողմից մերժված և գրական վարչարարների կամոք ուղղորդված գրարշավի աննախընթաց առարկա «Այրվող այգեստաններ» վեպը:Ծննդավայր Վանին նվիրված գրական հուշարձանը կենդանացնում է Հայաստանի հնագույն քաղաքն ու նրա քաղաքացիներին: Աշխատասիրությամբ՝ Գրիգոր Աճեմյանի: Հատորի խմբագիրներ՝ Վարդան Մաթևոսյան, Արքմենիկ Նիկողսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Համաշխարհային գրականություն

Ինգեբորգ Բախման, «Զիմուլտան»


Արևմտյան արդիականացումը կարծես համընդհանուր ապրվող մոլուցք է Ինգեբորգ Բախմանի այս պատմվածքներում: Դեպի «բաց» աշխարհ նետվող նրա կերպարները կորցնում են լեզու, երկիր և ինքնություն, ընտրում են «ոչինչ»-ը, նախընտրում են անել «ոչինչ», ասել բառեր, որոնք գեղեցիկ են հնչում և ոչինչ չեն ասում: Եվ ի՞նչ. «ընդամենը խորաթափանցություն են ձեռք բերում՝ ըմբռնելու համար, թե ինչ է կատարվում իրականում»: Բանաստեղծ ու արձակագիր Բախմանը նաև փիլիսոփայության դոկտոր էր: Նրա վերջին շրջանի ստեղծագործությունը, ամփոփված «Զիմուլտան» (1972) ժողովածուում, հագեցած է հղումներով առ գերմանալեզու փիլիսոփայությունը և, մասնավորապես, Լեզվի փիլիսոփայությունը: Զիմուլտան, այսինքն՝ համաժամանակ, կնոջ «լեզվով» հեղինակը խոսում է լեզվի, թերևս՝ անձնաշխարհի կորստի մասին: Թարգմանությունը` Գայանե Գինոյանի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]