Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մահացել է Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը

Մահացել է Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն 
Մովսիսյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 53 տարեկանում մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը, նրա մահվան մասին լուրերը ստացվել են քիչ առաջ, հոգեհանգստի, հուղարկավորության հետ կապված մանրամասները դեռ հայտնի չեն: Մովսիսյանը բուժման կուրսեր էր անցում Գերմանիայում: Նրա աճյունն առաջիկա օրերին կտեղափոխվի Երևան:

Արմեն Խիկարի Մովսիսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում: 1978-1983թթ. սովորել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում, 1984-1989թթ` Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտ: 1977-1977թթ աշխատել է Հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամասում՝ որպես բանվոր: 1983-1991թթ` Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկա՝ վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1991-1992թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմ՝ նախագահի առաջին տեղակալ, 1993-1997թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարան՝ տնօրեն, 1997-1998թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն, 1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն, 2000-2001թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ, 2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ, 2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը - ՀՀ էներգետիկայի նախարար։ 2008թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար: 2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։ 2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2014թ. ապրիլի 30-ը։ 2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ էր: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]