Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ անող բանաձեւ է ընդունել

 Եվրախորհրդարանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կոչ անող բանաձեւ է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձեւ է ընդունել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում: Բանաձեւի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը:

Բանձեւում նշվում է Ադրբեջանում բռնաճնշումների եւ ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:

Բանաձեւի 17-րդ հոդվածում ասվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ (նաեւ վիզայի արգելք) մտցվելու հարցը:  Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը եւ շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը:

Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից:

«Ներկա պայմաններում դիտորդներ ուղարկելն անիմաստ է եւ ծառայում է ընտրությունների օրինականացմանը, որոնք անցնում են լուրջ խախտումներով», -ասվում է բանաձեւում:

Ընդունված բանաձեւի նախագիծը Եվրախորհրդարան է ներկայացրել Լիբերալ-դեմոկրատների խմբակցությունը (ALDE group): Վերջին պահին այն քննարկման է ներկայացվել Եվրախորհրդարանի բոլոր խմբակցությունների անունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]