Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կումբերբատչի մասնակցությամբ «Համլետ» ներկայացումը կհեռարձակվի աշխարհի 550 կինոթատրոններում

Կումբերբատչի մասնակցությամբ «Համլետ» ներկայացումը կհեռարձակվի աշխարհի 550 
կինոթատրոններում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե մեկ ամիս առաջ Լոնդոնի «Բարբիքան» թատրոնի բեմ բարձրացած, Բենեդիկտ Կումբերբատչի մասնակցությամբ «Համլետ» ներկայացումը կհեռարձակվի աշխարհի 550 կինոթատրոններում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Բարբիքան» թատրոնի պաշտոնական կայքէջը:

Լինսի Թերների բեմադրությամբ «Համլետ»-ը և նրան մարմնավորող, «Օսկար»-ի թեկնածու Բենեդիկտ Կումբերբատչը այնպես են գերել բրիտանական թատերասերներին և թատերագետներին, որ  National Theatre Live նախագծի շրջանակներում հոկտեմբերի 15-ից այն ուղիղ հեռարձակմամբ կարող են դիտել Մեծ Բրիտաիայի և Եվրոպայի կինոթատրոններում, իսկ տեսագրված տարբերակը, հաշվի առնելով ժամային տարբերությունը` Հարավային և Հյուսիսային Ամերիկայից մինչև Ճապոնիայում:

Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել օգոստոսի 5-ին և հանդիսատեսին կներկայանա մինչև հոկտեմբերի վերջ: Կումբերբատչի երկրպագուները հաշված օրերի ընթացքում դատարկեցին տոմսարկղը: Ներկայացման նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ոմանք փորձում էին թաքուն տեսաձայնագրել և լուսանկարել ներկայացումը: Այդ առիթով դերասանը ստիպված է եղել ներկայացումից առաջ մոտենալ հանդիսատեսներին և անձամբ խնդրել զերծ մնալ ապօրինի տեսաձայնագրում կատարելուց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]