1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դոնարա Հարությունյանի համար Գյումրին լեգենդ ու առասպելային քաղաք է

Դոնարա Հարությունյանի համար Գյումրին լեգենդ ու առասպելային քաղաք է

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Կոմունիստական կուսակցութան Լենինականի (նրեկայում` Գյումրի) քաղաքային կոմիտեի նախկին քարտուղար Դոնարա Հարությունյանը իր հանջողություններով պարտական է Գյումրուն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց հայտնի գործիչը:  Թեև երկար տարիներ  Դոնարա Հարությունյանը  Գյումրիում չի բնակվում, սակայն այս անուն-ազգանունը բոլորը գիտեն. 1975 թվականին  Դոնարա Հարությունյանը ընտրվեց ՀԿԿ Լենինականի քաղկոմի քարտուղար: Հենց նրա պաշտոնավարման տարիներին էլ Լենինականը ծաղկեց ու շենացավ: Անցել են տարիներ, բայց գյումրեցիները միշտ հիշում ու սիրով ակնարկում են՝ «Դոնարայի ժամանակ ուրիշ էր»: Սակայն այս սերը փոխադարձ է. Դոնարա Հարությունյանն իր հաջողություները կապում է աշխատող, ստեղծարար ու հյուրասեր գյումրեցու  հետ: «Լեգենդ ու առասպելային քաղաք է: Այս քաղաքն է իմ անունն ու ազգանունը տվել, ես իրավունք չունեմ մոռանալ այս քաղաքը: Ամենակարևորն այն է, որ այս ժողովրդի մեջ արժանապատիվ ապրելու ձգտում կա: Նյութական արժեքներ ստեղծող քաղաք էր, որով մենք ամենուր հպարտանում էինք՝ 40-ից ավելի արտադրական ձեռնարկություններ, դպրոցներ, գիտական հաստատություններ ուներ, իսկապես հանրապետության երկրորդ քաղաքը կոչվելու  իրավունքն ուներ՝ երկրորդական չէր՝ երկրորդն էր, որի ղեկավարներն ինձանից առաջ էլ, հետո էլ ամեն ինչ արեցին, որ այս քաղաքը ոտքի կանգնի»,- նշեց Դոնարա Հարությունյաը՝ չմոռանալով նաև ընդգծել ավերիչ երկրաշարժի վնասները: «Սա ինքնատիպ, յուրահատուկ քաղաք է  իր ավանդույթներով ու ճարտարապետությամբ, որով մենք պետք է հպարտանանք: Սա է մեր կոլորիտը, ինչը պետք է պահենք` անշուշտ, չմոռնալով խնդիրները, իսկ հարցերից հարցը՝ բնակարան չունեցող ընտանիքների խնդիրն է, որը  պետք է լուծվի»,- ավելացրեց հայտնի հասարակական ու քաղաքական գործիչը:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]