Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը կշարունակվի երկար ժամանակ. Մոգերինի

Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը կշարունակվի երկար ժամանակ. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամը կշարունակվի երկար ժամանակ, եւ անհրաժեշտ Է պատրաստվել երկարաժամկետ հեռանկարում այդ հիմնախնդիրի լուծմանը: Սա խոստովանել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հարկավոր Է հասկանալ, որ ներկայիս ճգնաժամը վաղանցիկ արտակարգ իրավիճակ չԷ, դա երկարատեւ Է, դա ճգնաժամ Է, որի հետ մենք երկար ժամանակ գործ կունենանք»,- ընդգծել Է նա՝ ամփոփելով  Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները: Մոգերինին նշել Է, որ Եվրահանձնաժողովը մտադիր Է առաջարկել հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ՝ որպես միգրացիոն ճգնաժամի պատասխան:     

Այդ ծրագիրը ներառում Է, մասնավորապես. փախստականների ընդունում եւ տարաբնակեցում պատերազմով համակած տարածաշրջաններրից, փախստակականների ընդունման եւ տեղավորման հատուկ կետերի ստեղծում ինչպես Եվրամիության ներսում, այնպես Էլ դրա սահմաններից դուրս:   

Այն նաեւ ենթադրում Է խաղաղ երկրներից տնտեսական միգրանտների մաղում եւ վերադարձում, ջանքերի ավելացում Միջերկրական ծովում ծովային գործողության շրջանակներում եւ անցում ակտիվ գործողությունների միգրանտներ փոխադրողների դեմ, միջոցների մշակում քրեական այն կազմակերպությունների դեմ պայքարի համար, որոնք զբաղվում են Բալկաններով փախստականների ցամաքային ապօրինի փոխադրումներով, փոխգործողության ակտիվացում Եվրամիությանը հարեւան երկրների, մասնավորապես, Թուրքիայի հետ եւ օժանդակության ցուցաբերում Հյուսիսային Աֆրիկայի խաղաղ երկրներին՝ այնտեղ փախստականների տեղավորելու համար:      

Բացի դրանից, Եվրամիությունը մտադիր Է ակտիվորեն օժանդակել այն երկրների քաղաքական կայունացմանը, որտեղ շարունակվում են հակամարտությունները, մասնավորապես, Սիրիայում եւ Լիբիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]