Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանին հակառակորդի կողմից գործադրված թուրքական զենքերը հայկական զինուժի համար նորություն չեն

Սահմանին հակառակորդի կողմից գործադրված թուրքական զենքերը հայկական զինուժի համար 
նորություն չեն

ԵՐԵՎԱՆ,  5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանին չի զարմացնում, որ Ադրբեջանի զինանոցում առկա է նաեւ թուրքական ծագման զինամթերք, որը վերջին օրերին հակառակորդն օգտագործել է հայ-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին:

«Թուրքական հետքի համար զարմանալ պետք չէ: Թուրքական զենքին առաջին անգամ առնչվել եմ 1994 թվականի ապրիլին, երբ զենքեր ու կապի միջոցներ էինք առգրավել: Թուրքիան երբեք չի ժխտել, որ սատարելու է իր բարեկամ երկրին` Ադրբեջանին, եւ նոր զենքերի կիրառումն առանձնահատուկ չէ: Դրանք այս տարվա ընթացքում հակառակորդը միշտ կիրառել է, եւ մենք դրանից տեղյակ ենք»,- ընդգծեց Մովսես Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am