Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է. Մովսես Հակոբյան

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին 
հասել է. Մովսես Հակոբյան

ԵՐԵՎԱՆ,  5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունն իր նպատակին հասել է, եւ պատկան մարմինները գոհ են արդյունքներից: Նման գնահատական տվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Թեպետ զորավարժության արդյունքները ավելի ուշ են ամփոփվելու, սակայն Մովսես Հակոբյանը հավաստիացնում է, որ անգամ նախնական արդյունքները բավավարում են:

«Իր նպատակին զորավարժությունը ծառայեց: Ղեկավարության նպատակներն իրականացվել են: Զորավարժություններում ընդգրկված նախարարություններից հնչում է տեսակետը, որ ստուգել են զորահավաքային պատրաստականության աստիճանը, արագ են աշխատել, որոշումներ կայացրել եւ միջոցներ ձեռնարկել իրենց առջեւ դրված առաջադրանքներն իրականացնելու համար: Հետաքրքրական դեպք է արձանագրվել. որեւէ նախարարություն չի ցանկանում, որ արձանագրվի թերություն, ցանկանում են, որ լավ կողմով դրսեւորվեն»,- ասաց Մովսես Հակոբյանը` հավելելով, որ կան նաեւ պրոբլեմներ, որոնք մանրամասն վերլուծվելու են:

«Ամփոփման հիման վրա թերությունների վերացման պլան կկազմվի, ինչի հիման վրա էլ կծրագրվեն միջոցառումները` թերությունները հաղթահարելու ուղղությամբ»,- ասաց Մովսես Հակոբյանը:

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]