Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շանթ 2015» զորավարժություններ. Տավուշում խաղարկվեց զորամասի կազմավորման սցենար

«Շանթ 2015» զորավարժություններ. Տավուշում խաղարկվեց զորամասի կազմավորման սցենար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացող «Շանթ 2015» պլանային զորավարժությունների շրջանակում Տավուշի մարզում խաղարկվեց նոր զորամասի կազմավորման սցենարը: Ցուցադրական միջոցառման ժամանակ հարյուրավոր նորակոչիկներ արդեն ստացել են իրենց զինվորական համազգեստը և հրահանգներ` բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Միհրան Մախսուդյանից: «Ձեր բարձր կարգապահությունն է մեր անվտանգության գրավականը: Խնդրում եմ պահպանել կարգապահություն, լինել ընկերասեր և հարգել միմյանց: Թող բոլորը տեսնեն, որ մենք կարող ենք երեք օրում պատրաստական վիճակի բերել երկիրը և պատրաստվել պատերազմի»,- զորակոչիկներին դիմեց գնդապետը՝ նշելով, որ յուրաքանչյուր վաշտ կունենա իր զորանոցը, ճաշարանը և ծառայության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Լրագրողների հետ զրույցում գնդապետ Մախսուդյանը հայտնեց, որ սցենարի համաձայն՝ զորահավաքի օպերատիվ մարտավարական զորավարժությունները կտևեն հինգ օր: Այդ ընթացքում անձնակազմը պարապունքների և ներդաշնակեցման միջոցով կբերվի պատրաստ վիճակի՝ լուծելու հետագայում հանկարծակի առաջացած խնդիրները: «Անձնակազմը գտնվում է բարձր բարոյահոգեբանական վիճակում, գիտակցում է իր առջև դրված խնդիրները և պատրաստ է կատարել դրանք: Զորակոչից խուսափողներ չենք ունեցել, նորակոչիկների հոսքը մինչև հիմա կատարվել է բարձր մակարդակով»,- ընդգծեց նա:

Զինկոմիսարիատ ներկայանալու խաղարկային կանչը Վարդանն Սարգսյանն ստացել է սեպտեմբերի 4-ի երեկոյան. անհապաղ պահանջել են ներկայանալ կոմիսարիատ: «Հայությունը պետք է սատար կանգնի մեկը մյուսին, եթե ամեն մեկը խուսափի ծառայությունից՝ ով պետք է գնա»,- ասաց նա: Նրա արդեն զինակից ընկերը նույնպես այդ կարծիքին է: «Պատրաստակամ ենք՝ թեկուզ գնալ առաջնագիծ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատակամությամբ ասաց Վիկտոր Կադիլինը, որ արդեն մեկ անգամ իր պարտքն է տվել հայրենիքին՝ ծառայելով Հայոց բանակում:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]