1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակ Միքայել Վարոսյանն անակնկալ-երգ է պատրաստել

«Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակ Միքայել Վարոսյանն անակնկալ-երգ է պատրաստել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլի»-ում այս տարի Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանն անակնկալ է պատրաստել միջազգային հեղինակավոր մրցույթի բոլոր երկրպագուների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փոքրիկ երգիչն իր սեփական մեկնաբանությամբ կատարել է «Եվրատեսիլ-2015»-ի հաղթող, Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովի  «Heroes» երգը և տեսանյութ հրապարակել Youtube սոցիալական ցանցում:Երգը կատարելուց առաջ նա նշել է, որ այն հատուկ Եվրատեսիլի երկրպագուների համար է:

Թե ինչ երգ կկատարի «Մանկական եվրատեսիլին» այս տարի Հայաստանը ներկայացնող Միքայել Վարոսյանը բուն մրցույթի ժամանակ, դեռևս հայտնի չէ:

12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել:

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից եւ բավական մեծ հաջողություններ է հասցրել գրանցել: Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011 թվականին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ-2007»-ին հայաստանյան պատվիրակ «Արեւիկ» խումբը եւ 2009 թ-ին Լուարան գրավել են երկրորդ հորիզոնականները, իսկ ահա Compass Band-ը 2012 թվականին, Բեթթին՝ 2014 թվականին, գրավել են երրորդ հորիզոնականները:
Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո: Այն այս տարի կանցկացվի Armeec համերգասրահում, որը կառուցվել է 2011 թ-ին եւ կհյուընկալի շուրջ 8000 հանդիսականի: Այստեղ ելույթ են ունեցել սիրված արտիստներ Լեդի Գագան, Շադեն, Թոմ Ջոնսը, այլք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]