Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրեցի երիտասարդները փորձում են վերականգնել մոռացված արհեստները

Գյումրեցի երիտասարդները փորձում են վերականգնել  մոռացված արհեստները

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» միջոցառումների շրջանակում «Վարպետաց» փողոցում անցկացված Արվեստների և արհեստների փառատոնին ներկայացել էին գյումրեցի արհեստավոր-վարպետներն ու արվեստագետները: Գյումրեցի հայտնի դարբինների, ոսկերիչների, հյուսների, խեցեգործների եւ գորգագործների մերօրյա վարպետները ներկայացրել էին իրենց աշխատանքները: Եթե շատ արհեստներ այսօր, ցավոք, քաղաքում մարում են, մյուսները՝ լավ ուսուցչի շնորհիվ պահպանվում  ու զարգանում են:

Գյումրիում բրուտագործությունը, մյուս արհեստների հետ, զարգացած ու տարածված է եղել, այսօր ևս , զարմանալի է,  բայց այս արհեստը  երիտասարդներին   հրապուրում է: 30-ամյա Լևոն Հովհաննիսյանը, ով ունի բարձրագուն կրթություն և մասնագիտացել է միջազգային հարաբերություններում, կավի հետ աշխատանքը նախ որպես հոբբի, ապա նաև որպես մասնագիտություն ընտրեց: Ընտանիքում բրուտներ չեն ունեցել: «Տեսել եմ ու առաջին իսկ հայացքից սիրահարվել եմ այս արհեստին: Ինքնուրույն սովորելով՝ արդեն 10 տարի է կենցաղային ու կիրառական արվեստի իրեր եմ պատրաստում՝ կավից ամեն ինչ:  Սա իմ կյանքն է: Ճիշտ է, Գյումրիում գնորդներ շատ չկան, բայց հատկապես սպասքի պարագաներ  գնում են»,-նշեց երիտասարդ վարպետը՝ վստահեցնելով, որ ոչ միայն ինքը, այլև հետագայում, երբ ամուսնանա ու որդի ունենա, որդին կշարունակի այս գործը: «Սա արդեն կլինի մեր ընտանիքի արհեստը: Բայց մինչ այդ, այս արհեստի գաղտնիքները  հաճույքով արդեն սովորեցնում եմ բոլոր այն երեխաներին, ովքեր ցանկանում են»,-նշեց Լևոն Հովհաննիսյանը:

Գյումրիում այսօր նաև փորձում են վերականգնել գորգագործությունն ու թաղիքագործությունը: Հետաքրքիր է այն, որ այս արհեստներով ևս զբաղվողների մեջ կան բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած երիտասարդներ: «Ֆրանսիական» համալսարանի լեզունների բաժինն ավարտած Վալերիա Մելքոնյանի համար ևս արհեստը սիրած զբաղմունքից փոխվել է գումար վաստակելու միջոց: Հատկապես ձմռանը փոքրերի համար պատրաստած թաղիքե կոշիկները, գուլպաներն ու գլխարկներն արդեն շատ տարածված են: «Մեղվիկ» կենտրոնի կողմից իրականացված ծրագրի շրջանակներում սովորեցի արհեստի գաղտնիքները, հիմա արդեն ես եմ սովորեցնում՝ փորձելով զարգացնել հին ու արդեն վաղուց մոռացված արհեստը: Սկզբում դժվար էր, բայց երբ տեսում ես ինչ գեղեցիկ իրեր ես ստեղծում, ավելի ես ոգևորվում: Փոքր  աղջիկ ունեմ, ով արդեն իսկ փորձում է շարունակել մայրիկի գործը»,-ավելացրեց Վալերիա Մելքոնյանը: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]