1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը ՌԴ-ում հյուրախաղեր կունենա

Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը ՌԴ-ում հյուրախաղեր կունենա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հյուրախաղեր կունենա Ռուսաստանում: Այս մասին սեպտեմբերի 5-ին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանը:

«Այս տարի հետաքրքիր հյուրախաղեր ունենք Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում: Հրավիրված ենք «Ռուսաստանում Հայաստանի օրեր» միջոցառմանը, դրամատուրգ Յուրի Պոլյակովի հոբելյանի տոնակատարություններին: Ինչ վերաբերում է մոսկովյան հյուրախաղերին, դրանք անցկացվում են ՌԴ մշակույթի նախարարության ծրագրով և տեղի կունենան նոյեմբերին: Սա, կարծես թե, ռուսական թատրոնի հաշվետվությունն է` ինչով է այն զբաղվում Հայաստանում: Մեզ առաջարկել են, որ ցուցադրենք երկու ներկայացում»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց Ալեքսանդր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ թատրոնը կցուցադրի «Խելքից պատուհաս» և «Ռևիզոր» ներկայացումները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]