1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին Հարավային Կովկասում սանձազերծել նոր պատերազմ. ադրբեջանագետ

Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին Հարավային Կովկասում սանձազերծել նոր պատերազմ. 
ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է, որ Ռուսաստանը կտրուկ կարձագանքի, եթե Հարավային Կովկասում Ադրբեջանը սանձազերծի նոր պատերազմ: Նրա խոսքով` դա է վկայում նաև վերջերս ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու: Այս մասին ադրբեջանագետը հայտնեց սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը: «Լավրովը փորձում էր Ադրբեջանի արկածախնդիր դիկտատորին հանդարտության կոչ անել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ադրբեջանագետը:

Նրա խոսքով` վերջին երկու տասնամյակի ընթացքում Ադրեբջանն ամենաբարձր մակարդակով անընդհատ հայտարարել է պատերազմ վերսկսելու մասին, որին արդեն ադրբեջանցիները թերահավատորեն են մոտենում: «Հայաստանի Հանրապետությունում և Ղարաբաղում բոլորի համար դա սովորական բան է դարձել, մենք ամեն օր պատրաստ ենք պատերազմին, իսկ Ադրբեջանում այլ վիճակ է: Նրանց ղեկավարությունն այս տարիներին այնքան է խոսում պատերազմի վերսկսման մասին, որ Ադրբեջանի ժողովուրդն արդեն ալիևյան խոստումներին չի հավատում ու հիմա, երբ թեժ դրություն է սահմանին, նրանք իսկական ցայտնոտի մեջ են, քանի որ իրենք իսկ դադարել էին հավատալ իրենց նախագահին, որ պատերազմը երբևէ կսկսվի»,-նկատեց Գրիգորի Այվազյանը:

Ադրբեջանագետը վստահեցնում է, որ ունի հավաստի տեղեկություններ, ըստ որի` Բաքվում փնտրում են ապաստարաններ գտնելու հնարավորություններ: «Բացի այդ` ադրբեջանական հասարակության մեծ մասը` սկսած ղեկավարությունից, վերջացրած շարքային քաղաքացիներով, փորձում են լողալ սովորել, որպեսզի լողալով անցնեն Կասպից ծովն ու ապաստան գտնեն Միջին Ասիայում»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]