Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պաղպաղակային իրարանցում կենդանաբանական այգում

Պաղպաղակային իրարանցում կենդանաբանական այգում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենդանաբանական այգում յուրահատուկ աշխուժություն էր. Պաղպաղակի օրն էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը սեպտեմբերի 5-ին 5-րդ տարին անընդմեջ իրականացրեց ամռանը հրաժեշտ տալու տոնը:

Ավանդական դարձած տոնակատարության ընթացքում Կենդանաբանական այգու այցելուները հնարավորություն ունեցան պաղպաղակ գնել ընդամենը 50 դրամով: Խորհրդանշական վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է այգու բնակիչների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը:

«Իրականում այս միջոցառման նպատակը հասույթը չէ, այն մեծ չէ: Պաղպաղակի տոնը ևս մեկ ձև է երեխաներին կապելու այգու հետ՝ այսպիսով երեխան իր սիրելի զբաղմունքով կարողանում էր իր լուման ներդնել սիրելի կենդանիների պայմանների բարելավմանը», - նկատեց Կենդանաբանական այգու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:

Այս օրը այգու այցելուներին դիմավորում և զվարճացնում էին հեքիաթների հերոսներ՝ այգու տարբեր հատվածներում կազմակերպելով խաղ-մրցույթներ: Իսկ տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ Կաթ» ընկերությունը:

Լուսանկարները` Անահիտ Մինասյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]