Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքեշը հեռացվել է իր իսկ հոր հիմնադրած «Ազգայնական շարժում» կուսակցությունից

Թուրքեշը հեռացվել է իր իսկ հոր հիմնադրած «Ազգայնական շարժում» կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱՇԿ հիմնադրի` Արփարսլան Թուրքեշի որդուն` Թուղրուլ Թուրքեշին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ազգայնական կուսակցության ղեկավարությունը դժգոհել էր այն բանից, որ Թուրքեշը համաձայնվել էր երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի` փոխվարչապետ դառնալու առաջարկին: Ի պատասխան կուսակցությունից հնչեցված մեղադրանքերի` Թուղրուլ Թուրքեշն ասել էր. «Իմ` փոխվարչապետ լինելու շնորհիվ կուսակցությունս` ԱՇԿ-ն, դարձավ իշխանություն»:

Դեռևս օգոստոսի 29-ին, անդրադառնալով կուսակցությունից հեռացման վերաբերյալ խոսակցություններին, գործիչն ասել էր. «Պարոն Բահչելին կարող է ինձ չներառել ընտրացուցակում, հեռացնել կուսակցության ղեկավարի տեղակալի պաշտոնից, սակայն ԱՇԿ-ից հեռացնել չի կարող: ԱՇԿ-ն իմ հոր կուսակցությունն է: ԱՇԿ-ն ինձ համար միակն է: Ոչ ոքի ուժը չի պատի ինձ հեռացնել այս կուսակցությունից»:

Ի պատասխան նման հայտարարությունների` ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելին նշել է, որ ոչ ոք կուսակցության ներսում չի կարող իրեն բարձր դասել կուսակցական կանոնադրությունից և օրենքներից: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Թուրքեշի հեռանալը կնպաստի կուսակցության ձայների նվազմանն առաջիկա ընտրություններում, Բահչելին ասել էր. «Մի սարի վրա եթե ճնճղուկ դրվի, սարն ի՞նչ կշահի: Եթե մի սարի վրայից ճնճղուկին հանեն, սարն ի՞նչ կկորցնի: Չգիտեմ, կարողացա՞ արդյոք բացատրել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]