1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

50 տարի` Ստանիսլավսկու թատրոնի ղեկավար. Ալեքսանդր Գրիգորյանը սիրո խոստովանություններ արեց

50 տարի` Ստանիսլավսկու թատրոնի ղեկավար. Ալեքսանդր Գրիգորյանը սիրո 
խոստովանություններ արեց

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական տորթ, ջերմ շնորհավորանքներ, հիշողություններ, սիրո խոստովանություն թատրոնին ու Հայաստանին. ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանն արդեն հինգ տասնամյակ ղեկավարում է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: 50 տարի ռուսական թատրոնում գործունեություն ծավալող Գրիգորյանը փաստում է` շատ հուզված էր, երբ առաջին անգամ 50 տարի առաջ բեմ բարձրացավ որպես գեղարվեստական ղեկավար:

«Ամեն ինչ շատ անսպասելի էր: Մոտ երկու տարի առաջ թատերագետ Մարգարիտա Յախոնտովան ինձ ասաց, որ շուտով կլրանա իմ` թատրոնում աշխատելու 50-րդ հոբելյանը: Ասաց` պետք է տոնես, ուզո՞ւմ ես`սցենարը գրեմ: Ասում եմ` ինչ ես ասում Մարգարիտա, դեռ պետք է ապրել մինչ դա: Չստացվեց: Մարգարիտան չհասցրեց: Երբ այսօր մտա իմ սենյակ, մտածեցի, որ ինչ-որ հարսանիք է: Հետո հասկացա, որ իմ ու թատրոնի հարսանիքի 50-ամյակն է նշվում»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` հոբելյանական տարեթվին նվիրված հանդիսության ժամանակ նշեց Ալեքսանդր Գրիգորյանը:

Կես դար թատրոնը ղեկավարած Գրիգորյանը խոստովանեց` շատ հուզված է, որովհետև առաջին անգամ 50 տարի առաջ բեմ բարձրացավ հանդիսատեսի առջև:

«Չեմ թաքցնի`ես եկել եմ հարազատ Հայաստան իմ հոր և մասամբ մոր «մեղքով». հայրս ամբողջ կյանքում երազում էր ապրել Հայաստանում, Հայաստանի համար մի լավ բան անել էր ցանկանում: Չստացվեց: Իմ հոր ամենաերջանիկ ակնթարթներն էին, երբ ինձ այս թատրոն տարան»,-նշեց Ալեքսանդր Գրիգորյանը:

Հայաստանի ժողովրդական արտիստը խոստովանում է` 50 տարվա ընթացքում այնքան երջանիկ պահեր է ունեցել:

«Ինձ համար այս տարիները սովորելու և մեր մշակույթն ընկալելու տարիներ էին: Սա գործընթաց էր` սեփական արվեստով օգնելու մշակույթի զարգացմանը: Ստացվե՞լ է, թե չէ` դուք որոշեք, բայց այս 50 տարիներն անիմաստ չեն անցել: Դրանք իմ սրտում են: Ես շատ սիրեցի ոչ միայն Հայաստանը, այլև ժողովուրդին, այս թատրոնի պատերը, թատրոնի ոգին, ամենակարևորը` ես սիրեցի այն մարդկանց, ովքեր աշխատում են ինձ հետ այսօր: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-նշեց Գրիգորյանը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, ռեժիսոր Վահե Շահվերդյանը հիշում է այն առաջին ներկայացումը, որը բեմադրել է Գրիգորյանը: «Ես դաստիարակվել եմ այս թատրոնի, Ալեքսանդր Գրիգորյանի ներկայացումներով, երբևէ չէի մտածում, որ այստեղ կնստեմ և կասեմ սա: Հետո, երբ սկսեցի թատրոններ ղեկավարել, հասկացա, թե դա ինչ է, ուզում եմ իմ զարմանքն արտահայտել, թե ինչպես կարելի է 50 տարի մեկ թատրոնում աշխատել: 50 տարի թատրոն ղեկավարել ոչ մեկի չի հաջողվել: Կցանկանայի, որ Ալեքսանդր Գրիգորյանի 100-ամյակն իր ներկայությամբ տոնեն»,-նշեց նա` շնորհակալություն հայտնելով Գրիգորյանին նաև այլ գործընկերների անունից:  

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի «Մակբեթ» և այլն: Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում տարբեր երկրներում: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է:

2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]