Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր գիրք` «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում»

Նոր գիրք` «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում»

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր հրատարակություն է ներկայացնում հանրության դատին: Հեղինակը պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն է, գիրքը վերնագրված է «Հայոց ցեղասպանությունը ժամանակակից ամերիկյան հանրագիտարաններում»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

«Այս հրատարակության մեջ պատմական գիտությունների դոկտոր Արման Կիրակոսյանն ուսումնասիրել և վերլուծել է գրեթե քառասուն մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններ (Պատերազմական հանցագործությունների և ցեղասպանության հանրագիտարան, Ցեղասպանության հանրագիտարան, և այլն), բառարաններ (Ցեղասպանության Բառարան, և այլն), ձեռնարկներ (Օքֆորդի Ցեղասպանագիտության ձեռնարկ, և այլն), և ԱՄՆ-ում վերջին տասնհինգ տարիների ընթացքում հրատարակված այլ տեղեկագրքեր»,-գրել է նա: Հայկ Դեմոյանի փոխանցմամբ` կատարված ուսումնասիրությունը հաստատում է այն փաստը, որ, չնայած շատ պետությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից չճանաչված լինելու հանգամանքին, ԱՄՆ-ում հրատարակված բազմաթիվ մասնագիտացված և թեմատիկ հանրագիտարաններում Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից արևմտահայության նկատմամբ կիրառված քաղաքականությունը ոչ միայն պատմական իրողություն է և հանրային գիտելիք, այլև որակվում է որպես ցեղասպանություն:

Հենվելով հավաքված նյութի վրա` հեղինակը բաժանել է գիրքը գլուխների, որոնք ներկայացնում են Հայոց ցեղասպանության հայեցակարգային և փաստական կողմերը` Հայկական հարցի ծագումից սկսած: Գիրքը բաղկացած է 16 գլուխներից, հանրագիտարանների ցանկից, Հայոց ցեղասպանությանը վերաբերող տարբեր հանրագիտարաններում ներկայացված գրականության մատենագիտությունից:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]