Ֆրանսիացի խորհրդարանականներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր
14:04, 5 Սեպտեմբեր 2015
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամները սեպտեմբերի 4-ին այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, առաջնագծում ֆրանսիացի խորհրդարանականները հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և առաջնագծում մարտական հերթապահությանկրման առանձնահատկություններին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում