Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շանթ 2015» զորավարժություն. Նուբարաշենում խաղարկվեց փախստականների վրանային ճամբարի կազմակերպման սցենարը

«Շանթ 2015» զորավարժություն. Նուբարաշենում խաղարկվեց փախստականների վրանային 
ճամբարի կազմակերպման սցենարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության շրջանակում Նուբարաշենում խաղարկվեց փախստականների ընդունման, նրանց խնդիրների կարգավորման հետ կապված ցուցադրական միջոցառման սցենար: Դրա համաձայն` վրանային պայմաններում տարբեր երկրներից ժամանած պայմանական փախստականներին ընդունեցին համապատասխան իրավաբանական բաժիններում. ցուցաբերվեցին բժշկական օգնություն, իրավաբանական աջակցություն եւ այն ամենը, ինչ նախատեսվում է մարդասիրական օգնության պայմաններում:

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն ծառայության փախստականների հարցերով վարչության պետ Պետրոս Աղաբաբյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ կատարվել է այն ամենը, ինչը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը եւ միջազգային պայմանագրերին: «Մեր օրենսդրության համաձայն` այն անձինց, որոնց կյանքին եւ ազատությանը նրանց երկրներում կարող է վտանգ սպառնալ, Հայաստանը կարող է ընդունել, օգնել եւ ժամանակավոր կացարան տալուց հետո նաև մշտական բնակության խնդիր լուծել: Այստեղ այսօր պայմանականորեն ստեղծված աշխատանքային կետերը, իրավական վարչությունները, որոնց մասնակցում են համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցով բաժինների պատասխանատուներ, ցույց կտան, թե ինչպես է արվում փախստականների ընդունումը»,-ասաց Աղաբաբյանը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի իրավաբական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին ասաց, որ միջոցառումներին գնահատականը դրական է: Նրանք շարունակելու են աշխատանքը Հայաստանի հետ, քանի որ շատ կարևոր է փախստականների հարցի առնչությամբ ունենալ համապատասխան տեղեկատվություն եւ գիտելիքներ: «Շատ կարևոր է, որ այստեղ ընդգրկված են տարբեր կառույցների ներկայացուցիչներ, պատրաստվածության մակարդակը նույնպես բարձր է և տպավորիչ»,-ասաց Պոչապսկին:

ՀՀ կառավարության մի խումբ անդամներ այցելեցին Նուբարաշեն` ուսումնասիրելու եւ գնահատական տալու վրանային ճամբարում զորավարժության շրջանակում պայմանականորեն տարբեր պետություններից փախստականների մուտքի հետ կապված միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`վրանային ճամբար էին ժամանել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Կառավարության անդամները շրջեցին վրանների տարածքում, ծանոթացան պայմաններին, զրուցեցին պայմանական փախստականների հետ, որից հետո պետք է, ըստ ծրագրի, զեկույց ներկայացնեն հանրապետության նախագահին:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]