Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թուրքիայում 24 սիրիացի փախստական փրկվել է խորտակումից

Թուրքիայում 24 սիրիացի փախստական փրկվել է խորտակումից

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների 24 հոգուց բաղկացած խումբը վերջին պահին կարողացել է փրկվել հերթական ողբերգությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Բոդրումի շրջանից սիրիացիները կրկին փորձել են նավով ապօրինի անցնել Հունաստան` Կոս կղզի:

Բաց ծով դուրս գալուց հետո փախստականների նավը վթարվել է, և նրանք դժվարությամբ կարողացել են լողալով հասնել մոտակա թուրքական Քարա կղզի: 24 փախստականին հետագայում նկատել են այդ տարածքով շրջագայություն իրականացնող նավի ջրափրկարարները, ովքեր էլ սիրիացիներին տեղափոխել են ցամաք:

Սեպտեմբերի 2-ին խորտակվել էր Թուրքիայից Հունաստան անցնել ցանկացող սիրիացի փախստականների երկու նավ: Դրանցից մեկի 16 ուղևորներից 7-ը զոհվել էին, 4-ը կարողացել էին փրկվել, իսկ 5-ը համարվում են անհայտ կորած: Մեկ այլ նավի վրա 4 մարդ, որոնցից 3-ը երեխա, մեկը` կին, զոհվել էին, ևս երկու ուղևոր փրկարարական բաճկոնների միջոցով փրկվել էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]