Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Gozi համակարգչային վիրուսի ստեղծողն ընդունել Է իր մեղքը

Gozi համակարգչային վիրուսի ստեղծողն ընդունել Է իր մեղքը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիացի Դենիս Չալովսկիսը, ով մեղադրվում Էր համակարգչային վիրուսի ստեղծման մեջ, որը ամենաավերիչնեից մեկն են համարում պատմության մեջ, ընդունել Է իր մեղքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Ես գիտեի, որ այն, ինչ անում եմ, հակաօրինական Է»,- հայտարարել Է մեղադրյալը:

Չալովսկիսի դեմ գործ Է հարուցվել Gozi «տրոյանի» գործով: Մեղադրյալների թվում են նաեւ 25-ամյա ռուսաստանցի Նիկիտա Կուզմինը եւ 28-ամյա ռումինացի Միխայ Յոնուտ Պաունեսկուն: Չալովսկիսին մեղսագրվում Է համակարգչային կոդի մի մասի գրումը, որն այնքան արդյունավետ Է դարձրել վիրուսը, որ այն առնվազն 40 հազար համակարգիչ 9 վարակել միայն ԱՄՆ-ում, այդ թվում՝ NASA-ի 160 համակարգիչ:

Դատախազության հաշվարկների համաձայն՝ տուժածներին պատճառված ընդհանուր վնասը հասնում Է տասնյակ միլիոնավոր դոլարների: Նման մեծ գումարի կապակցությամբ մեղադրյալներին հսկայական բանտային ժամկետներ Էին սպառնում: Սակայն Չալովսկիսը գործարք Է կնքել հետաքննության հետ եւ այժմ կարող Է սպասել առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Նիկիտա Կուզմինը նույնպես ընդունել Է իր մեղքը եւ համագործակցում Է հետաքննության հետ:

 

Լուսանկարը` LETA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]