1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թբիլիսին փոխզիջումային քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

Թբիլիսին փոխզիջումային քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հետ. Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Վրաստանի արտաքին գործերի նախարար նշանակված Գեորգի Կվիրիկաշվիլին հանդես Է գալիս Ռուսաստանի հետ երկխոսության գոյություն ունեցող բոլոր ձեւաչափերի շարունակման օգտին եւ հայտարարում Է, որ Վրաստանը ՌԴ-ի հետ կշարունակի պրագմատիկ, բայց ոչ  փոխզիջումային քաղաքականությունը: «Անհրաժեշտ Է պահպանել ՌԴ-ի հետ երկխոսության երկու ձեւաչափը: Առաջինը ժնեւյան ձեւաչափն Է, որում գերակշռողը լինելու Է քաղաքական երկխոսությունը, եւ մեր գլխավոր նպատակը Ռուսաստանից ուժի չկիրառման վերաբերյալ երաշխիքներ ստանալն Է, ինչպես նաեւ հրադադարի մասին համաձայնագրի կատարումն ապահովելը: Մյուս կողմից՝ շատ կարեւոր Է Աբաշիձե-Կարասին երկխոսությունը: Կարեւոր են տնտեսական ու հումանիտար այն հարցերը, որոնք  քննարկվում են ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում: Ուստի մենք կշարունակենք առավելագույն պրագմատիկ, բայց աստիճանական ու ոչ փոխզիջումային քաղաքականությունը Ռուսաստանի հետ», սեհտեմբերի 4-ի երեկոյան ասել Կվիրիկաշվիլին լրագրողներին:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոփոխվի, մասնավորապես, երկիրը կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղեգիծը, եվրաինտեգրացման գործընթացը եւ պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: «Չնայած առկա խնդիրներին, մենք կշարունակենք պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ»,- նշել է Կվիրիկաշվիլին

Նրա խոսքով՝ մեծ ուշադրություն կդարձվի տարածաշրջանում հարեւանների հետ հարաբերություններին, մասնավորապես, կշարունակվի ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչպես նաեւ հարաբերությունները Հայաստանի հետ:

«Վրաստանի արտաքին քաղաքական գերակայությունները, բնականաբար, անփոփոխ են մնում, քանի որ դրանք որոշվել են ոչ թե որեւէ կառավարության ցանկությամբ, այլ Վրաստանի բնակչության ազատ կամքով,- հավելել է Կվիրիկաշվիլին:- Վրաստանը կշարունակի եվրաինտեգրացման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղին, մենք դրա համար ջանքեր չենք խնայի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]