Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՄ-ն Հայաստանի եւ Բելառուսի հետ համաձայնագրերի նոր տարբերակ Է մշակում. Լյուքսեմբուրգ

ԵՄ-ն Հայաստանի եւ Բելառուսի հետ համաձայնագրերի նոր տարբերակ Է մշակում. 
Լյուքսեմբուրգ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը համաձայնագրերի նոր տարբերակ Է մշակում Հայաստանի եւ Բելառուսի հետ, որոնք ավելի քիչ կկապեն այդ երկրներն ու Եվրամիությունը, քան ասոցացման համաձայնագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԵՄ-ն նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբոռնը:

«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում չեն փլվի բոլոր կամուրջները: Մենք հասկանում ենք, որ ասոցացման  համաձայնագիրն անհնարին Է, բոլորն Էլ պատրաստ են գտնել ավելի թեթեւ տարբերակ: Այդ երկու երկրների հարցում բոլորն են համաձայն: Դա ասոցացման համաձայնագիր չԷ, դա չի աշխատի: Դրա մակարդակը ցածր կլինի, չեմ կարող ասել Է՝ ինչպես Է դա կոչվում»,- ասել Է Ասելբոռնը լրագրողներին ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո, որտեղ քննարկվել են հարաբերությունները Արեւելյան Եվրոպայի եւ ՌԴ-ի հետ:

Նա նշել Է, որ «այդ համաձայնագրում մաքսային արտոնություններ չեն լինի»: «Դրանում շատ բան կլինի, բայց մենք այժմ դա միայն քննարկում ենք»,- հայտարարել Է նախարարը նոր համաձայնագիր մասին ավելի մանրամասն պատմելու խնդրանքին ի պատասխան:

«Մենք առաջարկ ենք արել Հայաստանին, Հայաստանը դրական պատասխան Է տվել: Բելառուսում շարժում Է դիտվում ոչ բացասական ուղղությամբ: Եվրոպան չպետք Է բաց թողնի այն հնարավորությունը, որը հայտնվում Է այդ երկրի հետ հարաբերություններում»,- ասել Է նախարարը:

Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը: 2014 թվականի հունիսին Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ  ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]