Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել

Հանրապետությունում խոտածածկ տարածքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 4-5-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Աթոյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում այրվել է 150 քմ խոտածածկ տարածք, Վահագնի թաղամասի տարածքում՝ «Հ2» հեռուսաընկերության մոտակայքում` 1.5 հա խոտածածկ տարածք և 5000 քմ բուսածածկույթ, Նուբարաշենի հոգեբուժարանի մոտակայքում` 6000 քմ, Բուսաբանական այգու տարածքում` 100 քմ, «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում` 500 քմ:

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցում՝ կամրջին հարակից կիրճում, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Քարաձոր գյուղում` 3000 քմ, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի սկզբնամասում` 2500 քմ, Բերդավան գյուղի «Թոփի շաղ» կոչվող հանդամասում` 3000 քմ, Իջևան-Սևքար ավտոճանապարհին` 5000 քմ, Շիրակի մարզում` Սարատակ-Հոռոմ ավտոճանապարհին` 5 հա ցորենի հնձած արտ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Անտառտնտեսություն թաղամասում` 2 հա, Հրազդան քաղաքի Երիտասարդական փողոցում՝ «Մալի բազար» կոչվող շուկայի մոտակայքում` 3000 քմ, Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին՝ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի մոտակայքում գտնվող այգում` 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]