1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շանթ 2015» զորավարժություն. Ավանում խաղարկվեց պարետային ժամ հայտարարելու սցենարը

«Շանթ 2015» զորավարժություն. Ավանում խաղարկվեց պարետային ժամ հայտարարելու սցենարը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունների շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանում խաղարկվեց  պարետային ժամ հայտարարելու սցենարը: Ավանում պարետային ժամ էր  հայտարարվել  սեպտեմբերի 5-ին, ժամը 02:00-ին:

«Արմենպրես»-ի թղթակիցը  պարետային ժամի ընթացքում շրջայց կատարեց Ավան վարչական շրջանում: Փողոցներում ծառայություն էին իրականացնում ոստիկանության ստորաբաժանումները, ովքեր խաղարկում էին պարետային ժամի սցենարը: Գործընթացն ընթանում էր բնականոն հունով:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը: Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]