1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շանթ 2015» զորավարժություն. Հանրապետության հրապարակում իրականացվեց տարհանման սցենար

«Շանթ 2015» զորավարժություն. Հանրապետության հրապարակում իրականացվեց  
տարհանման սցենար

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևանի Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետարանը իրականացրեց  տարհանման խաղարկման սցենար. Հանրապետության հրապարակ էր բերվել 34 ավտոբուս:

««Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևանի քաղաքապետարանը  ամբողջությամբ կատարել է իր առջև դրված խնդիրը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ և «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Երևան քաղաքի տարհանման հանձնաժողովի նախագահ Կամո Արեյանը:

Հանձնարարականի կատարման մասին Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղում զանգահարեց և զեկուցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Իր հերթին ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը նկատեց, որ բնակչության տարհանման համար նախատեսված ավտոբուսների անվտանգությունը ապահվելու համար համապատասխան ներածական էր ստացել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը. այդ հանձնարականը նույնպես լիարժեք կատարվել է:

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շտաբի անդամ և ՀՀ զինված ուժերի ռազմական պլանավորման վարչության պետ Գենադի Տավարածյանը լրագրողների հետ զրույցում ասաց հետևյալը. «Այս տարհանման խաղարկման սցենարի գլխավոր նպատակն էր ստուգել Երևանի քաղաքապետարանի պատրաստականությունը` անհրաժեշտության դեպքում ազգաբնակչության տարհանման համար անհրաժեշտ քանակի և նշված ժամկետում ավտոբուսներ ապահովելու կարողությունը. Երևանի քաղաքապետարանը գերազանց կատարեց իր առջև դրված խնդիրը»,-ընդգծեց նա:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ 2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]