Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ջանլուկա Մարչիանոն դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր

Ջանլուկա Մարչիանոն դարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի 
թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժոր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ճանաչված դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն այսուհետև Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր հրավիրված դիրիժորն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարվեց սեպտեմբերի 4-ին օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայի և օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի համատեղ կազմակերպած բարեգործական համերգի ժամանակ: Իրադարձությունն իրենց մասնակցությամբ պատվեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Ջանլուկա Մարչիանոյին` որպես գլխավոր հրավիրված դիրիժոր, ներկայացրեց Գեղամ Գրիգորյանը: Իտալացի դիրիժորն իր խոսքում նշեց, որ աներևակայելի երջանիկ է լինել Հայաստանում և օպերային թատրոնում, որտեղ աշխատելու է Գեղամ Գրիգորյանի հետ: Նա նաև հավելեց, որ երջանիկ է Արցախ այցելելու համար:

Բարեգործական համերգին մասնակցեց նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Համերգի վերջում ՀՊԵՆ-ը հանդես եկավ Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ:

Իրադարձության հասույթը կտրամադրվի Հայաստանում ստեղծվելիք Օպերային արվեստի միջազգային ակադեմիային։

Ջանլուկա Մարչիանոն Հայաստանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով: Նա Արցախում մասնակցել է Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային:

Մաեստրո Մարչիանոյի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. նա հանդես է եկել որպես դաշնակահար, այսօր ամենապահանջված դիրիժորներից մեկն է, ղեկավարում է Արևելքի ամենանշանավոր երաժշտական փառատոներից մեկը։ Ջանլուկա Մարչիանոն կանգնել է բազմաթիվ նվագախմբերի դիրիժորական վահանակի մոտ, հանդես եկել հայտնի բեմերում, մեծահամբավ մենակատարների հետ։ Եղել է մի շարք մրցույթների ժյուրիի անդամ։ Մարչիանոն ամուր կապեր ունի Զագրեբի, Մինսկի, Պրահայի, Լոնդոնի օպերային թատրոնների հետ։ Եղել է Զագրեբի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը։ 2011-2014թթ. Մարչիանոն զբաղեցրել է Թբիլիսիի պետական օպերային թատորնի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Ռումինիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Gli Armonici», Լոնդոնի կամերային նվագախմբերի հրավիրյալ դիրիժորն է։ Մաեստրոն Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ջանլուկա Մարչիանոն այն 4 դիրիժորներից մեկն է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]