Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրի գործերի հավաքածուն հնարավոր է պատվիրել համացանցով

Շառլ Ազնավուրի գործերի հավաքածուն հնարավոր է պատվիրել համացանցով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները նրա ստեղծագործություններն ամփոփող ևս մեկ հավաքածու ձեռք բերելու հնարավորություն ունեն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով լեգենդի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, 50 ալբոմ ներառող «Une vie en Chansons» («Կյանքը երգերում»)  պաշտոնական հավաքածուն հնարավոր է պատվիրել հատուկ կայքի միջոցով:

Այս տարի երգիչը հանրությանն էր ներկայացրել իր «Encores» ձայնասկավառակը, իսկ նախորդ տարվա նոյեմբերից նրա երկրպագուները հնարավորություն ունեին ձեռք բերել լեգենդի գործերն ամփոփող և 60 CD ներառող անթոլոգիան: Այն ներառում էր Ազնավուրի 45 օրիգինալ ձայնասկավառակները, ինչպես նաև 15 բացառիկ ձայնասկավառակ, որոնք ամփոփում են տարբեր գործերի չթողարկված տարբերակներ և զուգերգեր, որոնք հայտնվել են այլ անվանի արտիստների անհատական ձայնասկավառակներում: 

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]