Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնի ընթացքում կհնչեն 26 հեղինակների գործեր

Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության փառատոնի ընթացքում կհնչեն 26 
հեղինակների գործեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ փառատոնի ընթացքում կհնչեն 26 հեղինակների ստեղծագործություններ: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 9-13-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից, փառատոնի երեք համերգները կանցկացվեն կոմպոզիտորների միության դահլիճում:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանի խոսքով` երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռել դրսևորվելու և ցուցադրելու իրենց ողջ կարողությունները: «Սա մի հիանալի առիթ է ևս մեկ անգամ համախմբվելու միասնական երաժշտական տանիքի տակ, ինչն իր հերթին երիտասարդ կոմպոզիտորների համար ճանապարհ կհարթի ամրապնդելու կապը միմյանց, ինչպես նաև երաժշտասեր հանրության հետ»,- նշել է Արամ Սաթյանը:

Արդեն ավանդույթ դարձած համահայկական երիտասարդական փառատոնն այս տարի կառանձնանա նաև նրանով, որ համերգային օրերի ընթացքում կկատարվեն հայ կոմպոզիտորների՝ տարբեր հեղինակավոր մրցույթներում հաղթած ստեղծագործությունները: Համերգների մուտքն ազատ է: «Արմենպրես»-ը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am