Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրեական գործ է հարուցվել 12-ամյա երեխայի ծեծի դեպքով

Քրեական գործ է հարուցվել 12-ամյա երեխայի ծեծի դեպքով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում 12-ամյա երեխային ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. օգոստոսի 30-ին 12-ամյա երեխայի պապը հաղորդում է տվել, որ  նույն օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Մ.Սարգսյանը Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակում իր որդուն ձեռքով հարվածելու համար ծեծի է ենթարկել 2003թ. ծնված 12-ամյա իր թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա է քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված առիթ՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

12-ամյա երեխայի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության ընթացքում ներկայացվել է տվյալ տարածքում տեղակայված տեսախցիկների՝ դեպքի օրվա տեսագրությունը։

Կատարվում է նախաքննությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]