Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննչական կոմիտեն հակառակորդի արձակած կրակոցներից երեք պառավաքարցիների վիրավորվելու փաստով քրգործ է հարուցել

Քննչական կոմիտեն հակառակորդի արձակած կրակոցներից երեք պառավաքարցիների 
վիրավորվելու փաստով քրգործ է հարուցել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:

2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ, որի հետևանքով բեկորային մարմնական վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել նշված գյուղում այդ պահին գտնված Պառավաքար գյուղի բնակիչներ Հ.Բրուտյանը, Հ. Ղարաբաղցյանը և Ա.Ղազախյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ,  6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]