1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանական բանակը 3 օրվա ընթացքում 7-8 զոհ է տվել. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական բանակը 3 օրվա ընթացքում 7-8 զոհ է տվել. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 3 օրերի ընթացքում ադրբեջանական կողմը բանակում ունեցել է 7-8 զոհ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում: «Երկրաշարժի, «Շանթերի», փլված պատերի ու այլ անհաջող երևույթների հետևանքով զոհերի քանակը ադրբեջանական բանակում երեք օրվա կտրվածքով դարձավ մոտ 7-8 հոգի»,- գրել է նա:

Մեկ այլ գրառման մեջ էլ Հովհաննիսյանն ադրբեջանական կողմին խորհուրդ է տալիս սեփական ինքնախաբեության փոխարեն մտածել սեփական դատարկվող գյուղերի ու լցված դիարանների մասին: «Մինչև հիմա հայկական կողմի պատասխանները եղել են միայն պաշտպանողական և ադեկտվատ: Հայկական լրատվամիջոցները ի տարբերություն ադրբեջանականների կարող են տեսնել թե որտեղ ինչ է կատարվում»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վերջին օրերին սահմանային արհեստածին լարվածության պատճառն ադրբեջանական կողմն է:

Սկսած օգոստոսի 31-ից Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին եւ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի տասնյակ գյուղեր պահում է կրակահերթի տակ: Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների հակառակորդն օգտագործում է 60 մմ, 80 մմ եւ 120 մմ տրամաչափի ականանետեր, դիպուկահարներ: Վերջին հրաձգությունների հետեւանքով հայկական կողմն ունի 7 վիրավոր, որոնցից 5-ը` քաղաքացիներ: Նրանք գտնվում են բուժհաստատություններում եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Ցավոք, հայկական կողմն այս ընթացքում ունեցել է զոհվել: Հակառակորդի կրակոցների հետեւանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թեւոյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]