Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանը սահմանային լարվածություններ է հրահրում ներէթնիկ խնդիրը լուծելու համար

Ադրբեջանը սահմանային լարվածություններ է հրահրում ներէթնիկ խնդիրը լուծելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանում հրահրելով լարվածությունը՝  Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են լուծել ներէթնիկ խնդիրները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը: Փորձագետը նկատում է, որ վերջին օրերին տեղեկատվություն է ստացվել Լերիք և Ագստաֆա քաղաքներից և ավարաբնակ որոշ շրջաններից զորակոչված զինվորների մահվան մասին, ինչը ցույց է տալիս, որ սահմանում զոհվածների մեջ կարող են լինել ավարներ և թալիշներ: «Ադրբեջանի իշխանությունները գաղտնի են պահում ոչ միայն իրենց բանակի, այլև ողջ բնակչության էթնիկ կազմը: Սակայն հայտնի է, որ Ադրբեջանում բնակվող ավարները, թալիշներն և լեզգիներն ունեն իրենց կոմպակտ բնակության վայրերը, և երբ արդբեջանական զոհերի մասին տեղեկություն է գալիս հաճախ նշվում է նաև, թե որ քաղաքից է զորակոչված զինծառայողը»,- նշեց Մելիք Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ այդ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են նաև Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդները՝ շեշտելով, որ ադրբեջանական իշխանությունները նպատակուղղված առաջին գիծ են տանում բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին՝ այդ կերպ լուծելով միանգամից երկու խնդիր. ներքին թշնամիներին հանել արտաքին թշնամու դեմ:

«Տավուշի մարզի մեր դիրքերի դիմաց գտնվող բնակավայրերն ադրբեջանացված այրումական բնակավայրեր են, որոնց մի մասը հիշում է իր անցյալը և փորձում պահպանել ազգային ինքնությունը: Այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ Ադրբեջանը հայկական զինուժին հրահրում է կրակել սահմանամերձ այրումական բնակավայրերի վրա: Ադրբեջանի իշխանություններն անում են ամեն հնարավորը,  որպեսզի պետության ոչ թուրքական զանգվածն ընկնի կրակի տակ և հնարավորինս վնասներ պատճառվի ավարներին, թալիշներին, լեզգիներին, այրումներին և տեղի այլ բնիկ ժողովուրդների»,- նման եզրահանգման է գալիս փորձագետը՝ հավելելով, որ քաղաքական առումով այդ ժողովուրդները բավական թույլ են, որը նույնպես պայմանավորված է Ադրբեջանի կառավարության հետևողական աշխատանքով:

Ինչպես տեղեկացնում է քաղաքագետը, պաշտոնական Բաքուն դեռևս Խորհրդային Միության տարիներից ամեն ինչ արել է, որ իր տարածքում ապրող բնիկ ժողովուրդները զրկված լինեն կազմակերպող ուժերից:  Այդ քաղաքականության շնորհիվ է, որ Ադրբեջանի ներսում այդ ժողովուրդների կազմակերպվածության մակարդակը թույլ է, ինչը չի կարելի ասել դրսում՝ Ռուսաստանում, Իրանում և եվրոպական երկրներում, բնակվող թալիշների և ավարների մասին, ովքեր ստեղծել են տարբեր ինստիտուտներ և գիտական հետազոտական կենտրոններ և կարող են  առաջնորդող դեր ունենալ Ադրբեջանում բնկավող իրենց ազգակիցների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]