1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵՄ-ն «պատերազմ Է հայտարարում» անօրինական միգրանտներին փոխադրողներին

ԵՄ-ն «պատերազմ Է հայտարարում» անօրինական միգրանտներին փոխադրողներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը «պատերազմ Է հայտարարել» անօրինական միգրանտներին փոխադրողներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտնել Է միգրացիայի հարցերի եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Եվրոպան պատերազմ Է հայտարարել մաքսանենգներին»,-ասել Է նա հունական Կոս կղզում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել Է Համացանցով:

Նախօրյակին ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հանրակցության երկրներին առաջարկել Է ձեռնամուխ լինել Միջերկրական ծովում ռազմածովային գործողության երկրորդ փուլի իրագործմանը, որը նախատեսում Է միջազգային ջրերում միգրանտներին փոխադրող նավերի կալանում եւ ստուգում:

Եվրամիությունը հունիսի 22-ին պաշտոնապես տվել Է EUNAVFOR Med-ի առաջին փուլի մեկնարկը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին պարզաբանել Է ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, առաջին փուլը նախատեսում Է միջազգային ջրերում նավերի, ինքնաթիռների ու անօդաչուների տեղաբաշխում, որոնք զբաղվում են Աֆրիկայից դեպի Եվրամիության ափեր անօրինական միգրանտներին փոխադրողներին վերաբերող տեղեկատվության հավաքմամբ:

Գործողության երկրորդ եւ երրորդ փուլերը պահանջում են մասնակից երկրների առանձին որոշումը: Երկրորդ փուլը ենթադրում Է միջազգային ջրերում առանց դրոշների նավարկող կասկածելի նավերի ստուգում, նաեւ այն նավերի, որոնց ստուգմանը համաձայնություն կտան պետությունները, որոնց դրոշի ներքո դրանք նավարկում են:

Երրորդ փուլի համար, որի ընթացքում ԵՄ-ի նավերը պլանավորում են գործել Լիբիայի տարածքային ջրերում, պահանջվում Է այդ երկրի իշխանությունների համաձայնությունը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը հայտնել Է, որ ԵՀ-ի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հաջորդ շաբաթ կներկայացնի Եվրամիության գործադիր իշխանության առաջարկությունները Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներից Եվրոպա փախստականների ներհոսքի հետ կապված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ:

2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել առնվազն 340 հազար միգրանտներ: Փորձագետների կարծիքով՝ ներկայում ԵՄ-ի երկրներում անօրինական միգրանտների շուրջ ստեղծված իրադրությունը գաղթականների հետ կապված վատթարագույն ճգնաժամն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]