Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահը բարձր է գնահատել Քեթրին Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ

Նախագահը բարձր է գնահատել Քեթրին Լիչի համագործակցությունը Հայաստանի 
քաղաքացիական հասարակության հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում երկու երկրների միջև ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, զարգացում են ապրել միջխորհրդարանական հարաբերությունները, որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել առևտրատնտեսական հարաբերութուններում:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ: Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել Քեթրին Լիչին հետագա գործունեության մեջ, հույս հայտնելով, որ նա այսուհետ էլ կմնա Հայաստանի բարեկամը:

Միացյալ Թագավորության դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի և իր աշխատանքին տված բարձր գնահատականի համար:

Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար և հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռքբերած կարևոր փորձից՝ այն օգտագործելով նաև ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]