Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շուրջ 2,1 մլն նիգերիացիներ են լքել իրենց տները «Բոկո Հարամ»-ի պատճառով

Շուրջ 2,1 մլն նիգերիացիներ են լքել իրենց տները «Բոկո Հարամ»-ի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բոկո Հարամ»-ի զինյալների կատարած բռնությունների պատճառով Նիգերիայի հյուսիսարեւելյան մասում շուրջ 2,1 մլն մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 4-ին հայտարարել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունում (ՄՄԿ):

Ավելի վաղ կազմակերպությունը հայտնել Էր, որ շուրջ 1,4 մլն բնակիչներ հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից Նիգերիայի հյուսիսարեւելյան շրջանում, որտեղ «Բոկո Հարամ»-ը հատկապես ակտիվ Է:

«Ներկայում 2,1 միլիոնից ավելի մարդ հարկադիր վերաբնակներ են եւ ներկայացնում են Նիգերիայի հյուսիսային շրջանների ավելի քան 300 հազար ընտանիքներ»,-ասված Է ՄՄԿ-ի հայտարարության մեջ:

Նիգերիայում ակտիվորեն գործում Է «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը, որի անդամները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են ամբողջ երկրում հասնել շարիաթի նորմերի հաստատման: Երկրում պարբերաբար կատարվող ահաբեկչական գործողությունների մեծամասնությունը խմբավորման զինյալների ձեռքի գործն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]